Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Վարչապետը հնչեցրել է իր դիրքորոշումն Ամուլսարի հարցով

11.09.2019, 19:25
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցերին Ամուլսարի հանքավայրի շահագործման օրինականության շուրջ։
Վարչապետը հնչեցրել է իր դիրքորոշումն Ամուլսարի հարցով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցերին Ամուլսարի հանքավայրի շահագործման օրինականության շուրջ։

Բաբաջանյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչու է վարչապետը պատասխանատվություն ստանձնում նախկին ռեժիմի` Ամուլսարի հանքավայրի մշակման արտոնագրի համար` առանց դրա օրինականությունը պարզելու։

«Այն, ինչ ասացիք, ավելի շատ պնդում է հիշեցնում, քան հարց»,– ասաց Փաշինյանը։

Նա էլ հարց տվեց, ասելով, թե ինչու է Բաբաջանյանը համաձայնել պատգամավոր լինել մի խորհրդարանում, որը ձևավորվել է նախկին ռեժիմի ընդունած սահմանադրական բարեփոխումներով։

«Իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին դուք այն պատկերացնում եք։ Ամուլսարի շուրջ իմ վերջին ելույթում ես ասացի, որ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է ստացվեն շրջակա միջավայրի նախարարության կազմակերպած ստուգումների արդյունքներով»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ իր դիրքորոշումն ինչպես Ամուլսարի վերաբերյալ, այնպես էլ այլ հարցերում բացառապես իրավական է։

"Եթե մենք անօրինական փակենք հանքավայրը, վաղը մենք անօրինական կփակենք լրատվամիջոց, հետո` արտադրամաս։ Չենք խոսում արդեն նրա մասին, որ հետո մեզնով կանենք։ Իհարկե, մենք չենք պատրաստվում գնալ այդ ուղիով»,– ասաց Փաշինյանը։ -0-