Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը

04.06.2020, 16:40
Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը
Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս»,- նշել է նա:

Փաստաբանը անվիճելի է համարում, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, բավարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու՝ ՊԵԿ միջնորդությունը։

Իսկ ավելի վաղ ՊԵԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. նա հետախուզման մեջ է: -0-