Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վերջին օրերին հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

08.06.2020, 21:34
Վերջին օրերին հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում․ Փաշինյան․ ՎԻԴԵՈ
Վերջին օրերին հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Վերջին օրերին արձանագրում ենք, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, այս մասն հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո տեղ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը հիշեցրեց, որ դիմակները պետք է կրել որոշակի ժամկետով և դիմակ կրելու կանոնները պետք է պահվեն:

«Մեր խնդիրը ոչ միայն համաճարակային այս իրավիճակը հաղթահարելն է, այլև համաճարակային այս իրավիճակի հաղթահարման պահին Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալ-տնտեսական իրավիճակի, և այլ պարամետրերով հնարավորինս առավել լավագույն վիճակում տեսնելն է: Ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսի մեջ, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ, որոնք հույս ունենք, որ մեր այս համաճարակային իրավիճակի հաղթահարման արդյունքում մենք կունենանք՝ հերթ կանգնելու կուլտուրայից սկսած մինչև կարգի, օրենքի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն», - ասաց վարչապետը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով իվանդներից 403-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 94-ը՝ ծայրահեղ ծանր:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով երկրում կորոնավիրուսի թվերին, հիշեցրեց, որ Հայաստանում վերջին մեկ օրում հաստատված 195 դեպքը պայմանավորված է նրանով, որ ամենամեծ լաբորատորիան «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»:

«Սա ասում եմ այն բանի համար, որպեսզի մեկ օրվա կամ նույնիսկ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք և զգոնությունը չկորցնենք մի այնպիսի կարևորագույն իրավիճակում, որը բնականաբար երկար է պահպանվելու», - ասաց Թորոսյանը:-0-