Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

01.10.2020, 18:05
Այսօր մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 15:00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

1. Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի:

2. Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-