Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է ուսման հետ կապված վարկերի պայմանները

17.05.2018, 16:59
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է ուսման հետ կապված վարկերի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով:

Բացի այդ, ինչպես նշվում է բանկի հաղորդագրությունում, ՎՏԲ-Հայաստան Բանն առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:

Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար` տեղական ուսումնական հաստատություններ; միջազգային ուսումնական հաստատություններ; միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր; տարբեր ուսումնական դասընթացներ:

Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:

Վարկի հիմնական պայմաններ.

• Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից* (Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17.5% - ից)

• Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի

• Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ

• Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

• Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):

«Հայտի դիտարկումը և վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես ել Բանկի պահնջներին համապատասխանող ուսանողները»,– նշվում է հաղորդագրությունում։

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ստանալու համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, Բանկի պաշտոնական կայքը՝ www.vtb.am կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-