Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատից կողոպուտի փորձ է կատարվել Երևանում

16.12.2016, 11:06
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի բանկոմատի կողոպուտի փորձ է կատարվել Երևանում։
ՎՏԲ–Հայաստան բանկի բանկոմատից կողոպուտի փորձ է կատարվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ գիշերը`ժամը 4:30-ին, Բաղրամյան փողոտայի 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատից կողոպուտի փորձ է կատարվել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, հանցագործներին չի հաջողվել կողոպուտն իրականացնել, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։

Կատարվում է քննություն։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-