ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է Mastercard քարտի բոլոր քարտապաններին, որ հնարավոր է ամրագրել կացարան Booking.com կայքի հատուկ էջից և ստանալ 4%-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները կարող են ամրագրել Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում:
«Այս շահավետ առաջարկը կտևի մինչև 2020 թվականի մարտի 31-ը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնում ենք, որ դեբետային քարտերի օգտագործումը՝ Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտերով և World Black Edition պրեմիում կատեգորիայի քարտերով ոչ միայն շահավետ է, այլև հեշտ և անվտանգ:
Mastercard քարտերն ունեն մի շարք առավելություններ և առանձնահատկություններ՝
-
մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումներ` մեկ հպումով և առանց PIN կոդ մուտքագրելու
-
քարտային հաշվի օնլայն լիցքավորում՝ TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ cash-in բանկոմատներում՝ թղթադրամները փաթեթով մուտքագրելու միջոցով
-
արտերկրից ուղարկված դրամական փոխանցումների ակնթարթային ստացում՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգի միջոցով՝ նշելով միայն Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը
-
անհպում կրիչներ՝ այլ ոչ թե մագնիսական, ինչը ավելի անվտանգ է և դժվար է ենթարկվում կեղծման
-
միացում Secure Code ծառայությանը, որն ինտերնետ գնումների պահին պահանջում է հաստատում SMS-հաղորդագրության միջոցով՝ անվտանգ դարձնելով գնման գործընթացը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով՝
-
ՀՀ դրամ
-
ԱՄՆ դոլար
-
Եվրո
-
Ռուբլի
Մամուլի ծառայության հաղորդմամբ, Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող բանկոմատներում` 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–