Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել նոր գործառույթներ ունեցող առաջին բանկոմատները

07.04.2018, 17:28
ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել նոր գործառույթներ ունեցող առաջին բանկոմատները

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին (ոչ միայն) ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն անվճար համալրել քարտը կանխիկ գումարով:

Cash-in բանկոմատի առավելություններն են`

Արագությունը, որի հաշվին դրամական միջոցները անմիջապես մուտքագրվում են քարտին;

Հարմարավետությունը՝ մեկ գործարքի ընթացքում կարելի մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ և արագ:

Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ` տրամադրում են կանխիկ գումար հաճախորդներին ավելի վաղ այլ հաճախորդների կողմից մուտքագրված միջոցների հաշվին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-