ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին 10 հազար եվրո է նվիրաբերել
11.07.2012,
18:40
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցին 10 հազար եվրո է նվիրաբերել, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցին 10 հազար եվրո է նվիրաբերել, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Զանյերը չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքով, նվիրատվությունը հավաքվել է Վիեննայի Հոֆբուրգի կայսերական պալատում կայացած ամենամյա բարեգործական պարահանդեսի ընթացքում, որին մասնակցել են ԵԱՀԿ աշխատակիցներ և ԵԱՀԿ-ում տարբեր երկրների ներկայացուցչություններ։
Ամենամյա պարահանդեսի ընթացքում հանգանակվող միջոցներն ուղղվում են բարեգործական նպատակների համար այն երկրներ, որտեղ գործում են ԵԱՀԿ գրասենյակներ։
«Շատ հաճելի է սկսել այցըն այդ միջոցառումից, քանի որ այն ամլբողջությամբ տեղավորվում է ԵԱՀԿ քաղաքականության և նպատակների մեջ»,- ասաց Զանյերը։
Նա նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հրավիրեց իր ուշադրությունը «Մուրացան» հիվանդանոցի գործունեությանը և, նրա խոսքով, ֆինանսական այս օժանդակությամբ ԵԱՀԿ-ն ցույց է տալիս հիվանդանոցի և նրա անձնակազմի աշխատանքի վերաբերյալ իր գնահատականը։
ԵՊԲՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն իր հերթին նշեց, որ «Մուրացան» հիվանդանոցը մասնագիտանում է ուռուցքային և արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժման ուղղությամբ:
Նա հայտնեց նաև, որ մեկ տարի առաջ Երևանի ԵԱՀԿ գրասենյակը 5 հազար եվրո է նվիրաբերել հիվանդանոցին, ինչը թույլ է տվել ավելի արդյունավետ կազմակերպել հիվանդների բուժման և ախտորոշման ընթացքը։
Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի խոսքով, ԵԱՀԿ-ի կողմից հիվանդանոցին ցուցաբերվող շարունակական օժանդակությունը կարևոր է ոչ այնքան հատկացվող միջոցների ծավալի առումով, այլ հասարակության ամենախոցելի շերտի՝ երեխաների աջակցության գաղափարի համատեքստում։ -0-