Երևանի բուհերը Հայաստանի մարզեր տեղափոխելու նախագիծը դեռ քննարկվում է. նախարար
25.05.2015,
14:56
Հայաստանի մայրաքաղաքից դեպի մարզեր բուհերի տեղափոխման հարցը դեռևս միայն ծրագրվում է, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մայրաքաղաքից դեպի մարզեր բուհերի տեղափոխման հարցը դեռևս միայն ծրագրվում է, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Բուհերը պարզապես շենքեր չեն, այլ կենդանի օրգանիզմներ։ Նախատեսվում է ավելացնել կրթական բեռնվածությունը Գյումրիում, սակայն Հայաստանի մարզեր մայրաքաղաքի բուհերը տեղափոխելու կոնկրետ նախագծեր դեռ չկան», – ասաց Աշոտյանը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով` նախատեսվում է նաև ստեղծել ուսանողական ճամբար Աբովյան քաղաքում, ինչպես նաև խոշորացնել Հայաստանում գործող բուհերը։
«Ես կես կատակ առաջարկում են կրթության և գիտության նախարարությունը տեղափոխել Էջմիածին` այսպիսով վերադառնալով ակունքներին», – ասաց Աշոտյանը։
Ինչպես նշվում է ՀՀ ԿԳՆ կայքում, երկրում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ –0–