Երևանցիները 2016 թվականին ապահովված կլինեն խմելու ջրի գրեթե շուրջօրյա ջրամատակարարմամբ
18.09.2013,
19:37
Երևանցիները 2016թ.–ին օրական միջինը 23,5 ժամով ապահովված կլինեն խմելու ջրով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Երևան Ջուր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանցիները 2016թ.–ին օրական միջինը 23,5 ժամով ապահովված կլինեն խմելու ջրով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Երևան Ջուր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ այսօր մայրաքաղաքում ջրի ապահովման ժամերի քանակն օրական կազմում է միջինը 22,8 ժամ։
«2006թ.–ին ջրամատակարարման ծավալը կազմում էր 11,350 լ/վ, միաժամանակ մայրաքաղաքի բնակիչներին ջուրն օրական հատկացվում էր 17,3 ժամ։ Յոթ տարի անց ջրամատակարարման ծավալը կրճատվեց մինչև 9,520 լ/վ, իսկ ջրամատակարարման ժամերի քանակն ավելացավ մինչև 22,8 ժամ»,– ասաց Սարգսյանը։
Այդ կապակցությամբ մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ ջրի անօրինական սպառման դեմ ինտենսիվ և արդյունավետ պայքարի, վթարների վերացման և խողովակաշարերի նորոգման շնորհիվ աղբյուրներից ջրառի ծավալը նվազել է և 2012թ.–ի հունիսից մինչև 2013թ.–ի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 12,2 մլն խորանարդ մետր։ Միաժամանակ յոթ տարիների ընթացքում ջրառի ծավալը աղբյուրներից նվազել է 62 մլն խմ–ով։
Նրա խոսքով` ընկերության համար հաջորդ տարիների առաջնահերթ խնդիրն է լինելու կայուն և ավելի որակյալ ջրամատակարարում ապահովելու հարցը։
«Կարելի է ասել, որ Երևանում ընդհանուր առմամբ լուծված է ջրի խնդիրը։ Մեզ մնում է հնարավորինս անխափան ջրամատակարարում ու որակ ապահովել»,– նշեց Սարգսյանը։
Հանրապետության տարածքում 24–ժամյա ջրամատակարարում ապահովելու հարցին ի պատասխան մամուլի քարտուղարն ասաց, որ ընկերության օրակարգում նման հարց չկա։
«Երևանի ռելիեֆային առանձնահատկությունների պատճառով մի շարք վարչական շրջաններում պետք է համապատասխան ենթակառուցվածքների վերակազմավորում իրականացվի, որոնցով պետք է զբաղվի պետությունը։ Մեզ էլ մնում է ավելացնել է ջրամատակարարման տևողությունը` ցուցանիշը հասցնելով 95 տոկոսի»,– ավելացրեց Սարգսյանը։
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից։2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը:
Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում:
Ընկերությունն ունի մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք Երևանում, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Ընկերության ջրամատակարարման ցանցն ունի 2120 կմ երկայնություն: –0–