Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի 2794–ամյակի տոնակատարության օրը Փոքր կենտրոնը փակ կլինի երթևեկելու համար

08.10.2012, 17:04
Երևանի փոքր կենտրոնը կիրակի` Երևանի 2794–ամյակի տոնակատարության օրը, փակ կլինի երթևեկության համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Երևանի 2794–ամյակի տոնակատարության օրը Փոքր կենտրոնը փակ կլինի երթևեկելու համար
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի փոքր կենտրոնը կիրակի` Երևանի 2794–ամյակի տոնակատարության օրը, փակ կլինի երթևեկության համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Ըստ նրա, Փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի մինչև առավոտյան 8։30–ը։

Մայրաքաղաքի մետրոպոլիտենը կաշխատի մինչև հոկտեմբերի 15–ի գիշերվա ժամը մեկը։

«Էրեբունի—Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին, երբ քաղաքը դարձել է 2750 տարեկան։ Մինչև 1988 թվականն այն նշվել է ամեն տարի, սակայն երկրի անկախության հռչակումից հետո այդ ավանդույթը վերականգնվել է 1998 թվականին։

Երևանը (Էրեբունի) հիմնվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին՝ Հռոմի հիմնումից 29 տարի առաջ, ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից Հայկական լեռնաշխարհի հարավ–արևելքում։ Սեպագիր արձանագրությունը, որի վրա դաջված է քաղաքի հիմնադրման ամսաթիվը, մինչ օրս պահվում է Էրեբունի թանգարան–ամրոցում։ -0-