Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանի ակնաբուժական կենտրոնը եզակի սարքավորմամբ զինելն էապես կբարձրացնի աչքի հիվանդությունների բուժման արդյունավետությունը. տնօրեն

20.12.2012, 18:57
Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը տարածաշրջանում եզակի «Pentacam-Oculyzer» տեղագրական սարքավորմամբ զինելը ռեֆրակցիոն վիրաբուժության կոմպլեքսի (ակնաբուժության ուղղություն, որը զբաղվում է տեսողության բուժմամբ) արդիականացման եզրափակիչ օղակն է դարձել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։
Երևանի ակնաբուժական կենտրոնը եզակի սարքավորմամբ զինելն էապես կբարձրացնի աչքի հիվանդությունների բուժման արդյունավետությունը. տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը տարածաշրջանում եզակի «Pentacam-Oculyzer» տեղագրական սարքավորմամբ զինելը ռեֆրակցիոն վիրաբուժության կոմպլեքսի (ակնաբուժության ուղղություն, որը զբաղվում է տեսողության բուժմամբ) արդիականացման եզրափակիչ օղակն է դարձել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։

«Pentakam-Okulaizer»–ը թույլ է տալիս ստանալ աչքի կառուցվածքի մանրակրկիտ վերլուծությունը և որոշել վիրահատության կոնկրետ տեսակը` բացառելով սխալվելու հնարավորությունը»,– ասաց նա։

Մալայանը տեղեկացրեց, որ սարքավորումը ներմուծվել է ԱՄՆ–ից և եզակի է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։ Նա ասաց, որ «Pentakam-Okulaizer»–ի ձեռքբերումը ֆինանսավորել է «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամը` չնշելով սարքի արժեքը։

Միաժամանակ Կենտրոնի տնօրենը հստակեցրեց նաև, որ նոր սարքի գործածումը առանձնապես չի անդրադառնա ախտորոշման արժեքի վրա։
Մալայանը նշեց նաև, որ այսօր Հայաստանում տեսողության վատացման հիմնական պատճառներից մեկը շաքարախտն է, և այդ հիվանդությունը բացահայտելիս հիվանդը պետք է անհապաղ բժշիկների մոտ հետազոտում անցնի, այդ թվում` ակնաբուժի, և բուժում սկսի։ –0–