Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից. «Ժառանգության» գլխավոր քարտուղար

20.05.2013, 17:08
Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից, հայտնեց  «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից. «Ժառանգության» գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից, հայտնեց  «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Շուկայի շենքը, որը կառուցվել է 1952 թվականին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով, ձեռք էր բերվել խոշոր ձեռնարկատեր և խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։ Որոշ ժամանակ առաջ լուրեր էին պտտվում, որ շուկայի տեղում կկառուցվի չորսհարկանի սուպերմարկետ, սակայն պատգամավորն այդ լուրերը հերքում է` վստահեցնելով, որ կանի ամեն ինչ շենքը վերականգնելու և նախկին տեսքի բերելու համար։

«Այդ հարցը գերակա է Ավագանու խորհրդի կազմում իմ աշխատանքի մեջ։ Ինձ հետաքրքրում է նաև Խորհրդի բոլոր անդամների դիրքորոշումն այս հարցում` մտավորականներից մինչև տեղական հեղինակություններ»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա, այսուհետ քաղաքապետարանի գործունեությունն ավելի թափանցիկ պետք է լինի ԶԼՄ–ների և հասարակության համար, քանի որ այն վերածվել է անառիկ բերդի, ուր ոչ ոք չի կարողանում թափանցել և չգիտի այնտեղ կատարվող իրադարձությունների մասին։

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը նկատեց, որ այս պահին Երևանի քաղաքապետարանը երևանցիների հաշվին փող աշխատող բիզնես–կառույց է։ -0-