Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի հասարակական տարնսպորտի ուղեվարձի գների բարձրացումը սոցիալական խռովության չի հանգեցնի. սոցիոլոգ

22.07.2013, 14:41
Երևանի երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձերի թանկացումը սոցիալական խռովության չի հանգեցնի, կարծում է “Սոցիոմետր” սոցիոլոգիական ուսումնասիրությունների ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Երևանի հասարակական տարնսպորտի ուղեվարձի գների բարձրացումը սոցիալական խռովության չի հանգեցնի. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձերի թանկացումը սոցիալական խռովության չի հանգեցնի, կարծում է “Սոցիոմետր” սոցիոլոգիական ուսումնասիրությունների ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Հուլիսի 20-ից Երևանի քաղաքացիներն ավտոբուսներով և միկրաովտոբուսներով երթևեկելիս նախկինում գործող 100 դրամի դիմաց վճարում են 150 դրամ: Տրոլեյբուսի ուղեվարձը կազմում է 100 դրամ գործող 50-ի դիմաց: Մետրոյի ուղեվարձը չի փոխվել:

«Չեմ կարծում, թե մայրաքաղաքում մեծ ալիք կբարձրանա: Հայ ժողովուրդն իր էությամբ հեղափոխական չէ: Բացի այդ, գների բարձրացումն առհասարակ այսօր բնորոշ է բոլոր երկրներին, քանի որ կյանքը, ընդհանուր առմամբ, թանկանում է»,- երկուշաբթի ասաց սոցիոլոգը մամուլի ասուլիսում:

Միաժամանակ, նրա խոսքով, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը հարվածում է մայրաքաղաքի բնակչության ավելի քան 65 տոկոսի բյուջեին:

«Մայրաքաղաքի բնակիչների 45 տոկոսն օգտվում է միկրոավտոբուսներից, 20 տոկոսը` ավտոբուսներից, քաղաքացիների 12.5-ական տոկոսն օգտվում է տաքսիներից կամ սեփական ավտոմեքենաներից: Մետրոյից օգտվում է բնակիչների 8 տոկոսը, տրոլեյբուսոից` 2 տոկոսը»,- ասաց Ադիբեկյանը:

Նա միաժամանակ նշեց, որ հիմնական խնդիրը ոչ թե հասարակական տրանսպորտի գների բարձրացումն է, այլ աշխատավարձերի ցածր մակարդակը:

Ադիբեկյանը կարծում է, որ ուղեվարձի բարձրացումը պետք գոնե մասամբ վերանայվի, մասնավորապես, ուսանողներն ուսումնական տարվա ընթացքում պետք է հնարավորություն ունենան անվճար օգտվելու հասարակական տրանսպորտից:

Գազով աշխատող երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձերի բարձրացումը կապված է նրա հետ, որ հուլիսի 7-ից Հայաստանում գործում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։ --0--