Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանի կրկեսի գմբեթը պայթեցվել է շենքի նորոգման հետ կապված

21.07.2012, 18:38
Երևանյան կրկեսի գմբեթն է շաբաթ օրը պայթեցվել ԱԻՆ աշխատակիցների կողմից շենքի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանյան կրկեսի գմբեթն է շաբաթ օրը պայթեցվել ԱԻՆ աշխատակիցների կողմից շենքի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված։

«Ամեն ինչ հաջող անցավ»,- լրագրողներին ասաց Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։

Ըստ նրա` պայթեցման նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու ժամ։ Օպերացիան իրականացրել է մոտ մեկ տարի առաջ ստեղծված ԱԻՆ պայթեցնող խումբը, որը հատուկ պատրաստություն է անցել։

Ղազարյանը հայտնեց նաև, որ փրկարարներն օգտագործել են նիտրոգլիցերին պարունակող պայթուցիկ, որը թույլ է տալիս իրականացնել տեղական մասշտաբի պայթյուններ՝ չվնասելով հարևան շենքերը։ -0-