Երևանի մանկական երկաթուղու լիովին կգործի օգոստոսի 5-ից. ՀԿԵ
02.08.2012,
17:53
Երևանի մանկական երկաթուղին, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերանորոգել է Երևանի քաղաքապետարանի հետ 2011 թվականին կնքած համաձայնագրի շրջանակներում, ամբողջովին կգործի օգոստոսի 5-ից, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի մանկական երկաթուղին, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերանորոգել է Երևանի քաղաքապետարանի հետ 2011 թվականին կնքած համաձայնագրի շրջանակներում, ամբողջովին կգործի օգոստոսի 5-ից, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«Հենց այդ օրն ենք մենք նշում Երկաթուղայինի օրը»,- ասաց Ռեբեցը:
Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը:
Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգացման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:
Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:
ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանն իր հերթին նշեց, որ Պատանի երկաթուղայինի դպրոց հիմնելու հայեցակարգ է մշակվում, որի վերաբերյալ համապատասխան առաջարկությունը սեպտեմբերին կներկայացվի քաղաքապետարան:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—