Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի միկրոավտոբուսների ուղեվարձը հնարավոր է թանկանա. թերթ

03.10.2012, 11:40
Երևանյան միկրոավտոբուսների ուղեվարձը հնարավոր է թանկանա առաջիկայում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանյան միկրոավտոբուսների ուղեվարձը հնարավոր է թանկանա առաջիկայում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս հետևությունն արվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից մեր ստացած պատասխանից»,– նշվում է հրապարակման մեջ։

Պարբերականի համաձայն` մայրաքաղաքի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ըստ այդ պատասխանի` միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխություն` առաջիկայում չի նախատեսվում։

Միաժամանակ թերթը գրում է, որ այսինքն, թեև արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվել` արձանագրելով ուեվավարձի փոփոխված գինը։

«Թե որքան է տևելու այդ «առաջիկան», հայտնի չէ։ Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտուբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների` մարտին բարձրանա գազի գինը»,– տեղեկացվում է թերթում։

Առաջիկայում չի նախատեսվում նաև ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն։ –0–