Երևանի Փակ շուկայի արտաքին և ներքին տեսքն անփոփոխ կմնա
28.06.2013,
19:49
Երևանի Փակ շուկայի արտաքին և ներքին տեսքն անփոփոխ կմնա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ներկայացնելով Քաղաքաշինության նախարարության պաշտոնական դիրքորոշումը, հայտարարեց նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Փակ շուկայի արտաքին և ներքին տեսքն անփոփոխ կմնա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ներկայացնելով Քաղաքաշինության նախարարության պաշտոնական դիրքորոշումը, հայտարարեց նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ շուկայի տարածքում շինաշխատանքների անցկացումը հնարավոր է միայն համայնքի ղեկավարի թույլտվությունը ստանալուց հետո միայն։
«Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին տրվել է միայն զրո նիշից ներքև` ստորգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու համար, վերգետնյա մասում շինարարություն իրականացնելու համար թույլտվություն չի տրվել»,– ասաց Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով`Քաղաքաշինության նախարարությունը երկու անգամ դիմել է Երևանի քաղաքապետարանին` դադարեցնելու առանց շինթույլտվությամբ իրականացվող շինարարությունը ու բերել պատմական հուշարձանը նախնական տեսքի, երկու անգամն էլ շուկայի սեփականատերը տուգանվել է:
Ընթացիկ տարվա մայիսին վերսկսվեցին շուկայի կամարակապ տանիքի ապամոնտաժման աշխատանքները։ Շենքը ձեռք էր բերել խոշոր գործարար և խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Ըստ որոշ տվյալների` շուկան նախատեսվում էր վերածել մայրաքաղաքի «Yerevan City» ցանցի ամենախոշոր սուպերմարկետի` կառուցելով ևս չորս հարկ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում։ Ալեքսանյանն ինքը հերքեց այդ խոսակցությունները` տեղեկացնելով, որ ինքը չի քանդում շենքը, այլ վերականգնում է այն, և աշխատանքների ավարտից հետո շուկան կվերսկսի իր գործունեությունը։
Հունիսի 8–ին կայացած Երևանի Ավագանու նորընտիր խորհրդի առաջին նիստից հետո Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ «Փակ շուկայի» սեփականատերը մտադրվել էր բազմաբնակարան շենք կառուցել, ինչն արգելվել է և ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում` ընդգծելով, որ քաղաքապետարանում նման նախագիծ չի քննարկվել։
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ նախկինում մտադիր էր շուկայի տեղում բազմաբնակարան շենք կառուցել։
Փակ շուկան, որի շենքը ճարտարապետական հուշարձան է, կառուցվել է 1952թ.–ին` ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով, ում հարյուրամյա հոբելյանը նշվեց 2011թ.–ին Հայաստանում։ –0-