Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ականատես երևանցիներին
24.04.2013,
13:36
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ, հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում»,- մամուլի ծառայությունը մեջբերում է քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքը։
Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-