Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի քաղաքապետարանն ընտրում է ՀՀ մայրաքաղաքի լավագույն բրենդի հեղինակին

22.05.2013, 17:12
Երևանի քաղաքապետարանն ամփոփում է Երևանի լավագույն բրենդի մրցույթի արդյունքները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երևանի քաղաքապետարանն ընտրում է ՀՀ մայրաքաղաքի լավագույն բրենդի հեղինակին
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանն ամփոփում է Երևանի լավագույն բրենդի մրցույթի արդյունքները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Մայրաքաղաքի արտաքին տեսքի և արտաքին գովազդի վերաբերյալ նոր հայեցակարգերի մշակման թենդեր էր հայտարարվել 2012 թվականի նոյեմբերի 15–ին։ Շահագրգիռ կազմակերպությունները, ընկերություններն ու առանձին անձինք կարող էին իրենց աշխատանքներն ու գաղափարներն ուղարկել մինչև փետրվարի 1–ը։

«Մեր նպատակն էր, նախևառաջ, բացահայտել այն հեղինակներին, ովքեր գիտակցում են Երևանի բրենդի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև այս հարցում հասարակության կարծիքի գնահատումը։ Մրցույթի արդյունքները կհրապարկվեն առաջիկա օրերին»,– մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

«Maeutica» բրենդինգային ընկերության փորձագետ Նատաշա Գրանդի խոսքով, քաղաքի ճիշտ բրենդը թույլ կտա միանգամից և անսխալ որոշել, թե որ քաղաքի մասին է խոսքը։

«Մեր նպատակն է` Երևանն ավելի գրավիչ դարձնել ներդրողների և զբոսաշրջիկների համար»,– ընդգծեց նա։

Maeutica ընկերության ներկայացուցիչ  INSTID Russia ընկերությունը նախագծեր է իրագործում Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում և, այդ թվում, կզբաղվի Երևանի նոր ձևավորմամբ։

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին նշեց նաև, որ քաղաքի բրենդի ստեղծումը երկարատև գործընթաց է, որը կարող է տևել մի քանի տարի։ Ըստ նրա, այդ գործընթացը ներառում է խորհրդանիշների, հայեցակարգի և քաղաքի զարգացման համակարգի մշակում, և քաղաքի տեսքի փոփոխման յուրաքանչյուր քայլը պետք է համապատասխանի այդ հայեցակարգին և համակարգին։

Մրցույթի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ մրցույթին մասնակցելու համար 30 ընկերությունների ներկայացուցիչներ և անհատներ ներկայացրել են իրենց հայտերը, որոնցից լավագույնը կարող է օգտագործվել այրաքաղաքի տեսքի փոփոխման ընթացքում։ -0-