Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևանի քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ

29.05.2013, 20:04
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Երևանի քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական շրջանների, ինչպես նաև ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.
«Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել:  Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմեքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:-0-