Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանի քաղաքապետը Լիոնում կմասնակցի «Լույսերի տոնին»

05.12.2012, 11:24
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երևանի քաղաքապետը Լիոնում կմասնակցի «Լույսերի տոնին»
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ֆրանսիա` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Լիոն Լույսի փառատոն ֆորումի» շրջանակում անցկացվող գիտաժողովներին։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև 2013 թվականին Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովին առնչվող հարցեր: 

Լույսի տոնը (Fête des Lumières) հարյուրամյակների ընթացքում Լիոնում անցկացվող կրակների ավանդական փառատոն է, որի ժամանակ քաղաքացիները պատուհաններին մոմեր են դնում, փողոցներում հազարավոր լամպ, լապտեր և ճրագ է վառվում:

Տոնի ակունքները սկիզբ են առնում XVII դարի կեսից, երբ Եվրոպայում տարածված էր ժանտախտը: Լիոնի քաղաքային խորհրդականները որոշեցին դիմել Մարիամ Աստվածածնին` հովանավորության խնդրանքով և իրենց վրա վերցրեցին նրան փառաբանելու ուխտը: Սեպտեմբերին համաճարակը Ֆրանսիայում դադարեց` այդպես էլ չհասնելով Լիոն: -0-