Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են Մաշտոցի պողոտայի զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները

02.05.2012, 16:36
Երևանի քաղաքապետի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են Մաշտոցի պողոտայի զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:

Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:--0-