Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների վերանայման հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ. փորձագետ

29.07.2013, 14:24
Հատուկ հանձնաժողովը, որ պատրաստվում է ձևավորել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներքաղաքային ուղևորափոխադրումների վճարի վերանայման որոշման մշակման համար, պետք է բաղկացած լինի, այդ թվում` ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, կարծում է «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր Բաբկեն Պիպոյանը:
Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների վերանայման հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հատուկ հանձնաժողովը, որ պատրաստվում է ձևավորել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներքաղաքային ուղևորափոխադրումների վճարի վերանայման որոշման մշակման համար, պետք է բաղկացած լինի, այդ թվում` ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, կարծում է «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր Բաբկեն Պիպոյանը:

Հուլիսի 20–ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 100 դրամից մինչև 150 դրամ Երևանում դժգոհության բուռն ալիք է բարձրացրել։ Բողոքի ակցիան անցնում է «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։ Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու–բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։ Բացի այդ, հասարակական ակտիվիստները նոր գները չվճարելու կոչով թռուցիկներ են բաժանում։ Բողոքների արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը:

«Բնականաբար, կան մարդիկ, ում ձեռնտու է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Եթե հանձնաժողովում ընդգրկվեն այդ շահագրգիռ անձինք, ապա գները կրկին անհիմն կերպով կբարձրանան»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանի խոսքով` նրա գլխավորած հասարակական կազմակերպությունն ուղեվարձի ինքնարժեքի սեփական հետազոտություն է անցկացրել` ելնելով դրանց հաշվարկման դասական մոդելից, և արդյունքում պարզվել է, որ Երևանում միկրոավտոբուսներով երթևեկելը կազմում է 90 դրամ:

«Հասկանալի է, որ ոչ մի երթուղային գիծ մինչ այդ էլ վնասով չի աշխատել, իսկ գների բարձրացումը բացարձակապես անհիմն է»,- կարծում է փորձագետը:

«Ստեղծվող հանձնաժողովի աշխատանքները պետք է թափանցիկ լինեն: Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` անդամակցության հայտ կներկայացնեմ հանձնաժողովներին և կարտահայտեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոլոր փաստարկները»,- ասաց նա: -0-