Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում հուլիսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում

01.07.2013, 18:31
Երևանում հուլիսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում, հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Երևանում հուլիսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հուլիսի 1-ից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում, հայտարարեց Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

«Վճարովի ավտոկայանատեղիները գործում են մի քանի կենտրոնական փողոցներում` Ամիրյան, Մաշտոց եւ այլն։ Այսօր աշխատանքներ են տարվում  Սայաթ Նովա, Թումանյան, Գրիգոր Լուսավորիչ, Իսահակյան, Մոսկովյան և Սարյան փողոցներում»,– ասաց Նավասարդյանը։

Նա ավելացրեց, որ ավտոկայանատեղիներ կգործեն Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Նրա խոսքով` նորամուծության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի կայանտեղիներում տեղակայված տեղեկատվական ցուցանակների վրա։

Նավասարդյանը նշեց, որ վճարովի ավտոկայանատեղիներում տեսադիտում կիրականացվի, և անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են պահանջել անհրաժեշտ տեսագրությունները»,– ասաց նա։

Օրինական ավտոկայանատեղիում կայանելու համար վարորդները պետք է վճարեն` մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ օրվա համար` 500, մեկ շաբաթվա համար 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ: Մեկ տարվա համար, եթե միանգամից վճարեն, ապա սահմանված է 12 հազար դրամ գումար:

Նա նշեց, որ երրորդ անձանց կողմից կանխիկ միջոցների ցանկացած փորձ անօրինական կհամարվի։
«Նրանք, ովքեր չեն վճարի կայանելու համար, 5000 դրամի չափով տուգանքի կենթարկվեն»,– ասաց նա` նշելով, որ եթե մեքենան ավտոկայանատեղիում կայանած է մնում 48 ժամ շարունակ` առանց վճաման, ավտոկայանատեղիի կազմակերպիչները ավտոմեքենան տեղափոխում են հատուկ տարածք»,– ասաց Նավասարդյանը։
 
Ավտոկայանատեղիի բիզնեսով զբաղվելու է «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիում խումբը: -0-