Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանում կրկին գործարկվել են «երգող շատրվանները»

08.04.2013, 12:49
Երևանի Հանրապետության Հրապարակում նախօրեին կրկին գործարկվել են «երգող շատրվանները», տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանում կրկին գործարկվել են «երգող շատրվանները»
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի Հանրապետության Հրապարակում նախօրեին կրկին գործարկվել են «երգող շատրվանները», տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շատրվանների բացումը տեղի է ունեցել Հայաստանում Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակներում։

Տոնական միջոցառման շրջանակում նաև ֆլեշմոբ էր կազմակերպվել: Երևանի մասին հնչող սիրված երգերից մեկի ուղեկցությամբ տասնյակ զույգեր շատրվանի հարակից ճեմուղին վերածել էին պարահրապարակի:

Երևանի քաղաքապետի անունից այստեղ էլ կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկներ ու վարդեր են հանձնվել: --0--