Երևանում քննարկվել են բուհերի շրջանավարտների որակավորման բարձրացման և կարողություններն աշխատաշուկայի պահանջներին մոտեցնելու հարցերը
24.06.2014,
19:40
Բուհերի շրջանավարտների որակավորման բարձրացման և կարողություններն առավելագույնս աշխատաշուկայի պահանջներին մոտեցնելու հարցերն են քննարկվել Երևանում, հաղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ մամուլի ծառայությունից։:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Բուհերի շրջանավարտների որակավորման բարձրացման և կարողություններն առավելագույնս աշխատաշուկայի պահանջներին մոտեցնելու հարցերն են քննարկվել Երևանում, հաղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ մամուլի ծառայությունից։:
Beeline ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) մասնակցում է ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրներին:
Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվի բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հայաստանյան տարբերակը, որը նպատակ ունի հստակեցնել որակավորման բարձրագույն կրթության 4 մակարդակները (բակալավր, մագիստրոս, գիտությունների թեկնածու, գիտությունների դոկտոր), ինչպես նաև դրանց ներքո անհրաժեշտ հմտությունները և կարողություններն առավելագույնս մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին:
«Այսօր, առավել քան երբևիցե, անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը՝ Beeline-ը ողջունում է այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի որակի բարձրացմանը և աշխատաշուկայի պահանջների սահմանմանը 21-րդ դարի մասնագետների նկատմամբ: Նման նախաձեռնությունները վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թևակոխել է որակապես նոր փուլ»,- «ԲՈՒՀ-ից դեպի Beeline. աշխատանք և հնարավորություններ» պլենար զեկույցում նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
Նշենք, որ ″ARMENQA″ - ՏԵՄՊՈՒՍ Armenqa- ‹‹Հայաստանում ազգային և սեկտորիալ որակավորումների շրջանակի իրագործում›› նախագիծն եռամյա ազգային ծրագիր է, որի հիմնական նպատակը հայաստանյան բուհերի շրջանավարտների աշխատունակության բարձրացումն է և Հայաստանի որակավորումների ճանաչումը ազգային և միջազգային աշխատաշուկայում: Արդյունքում, ծրագիրը կապահովի որակավորումների համապատասխանելիությունն աշխատաշուկայի և հասարակության պահանջներին, ինչպես նաև կնպաստի կրթությանը վերաբերող ազգային օրենքների և կանոնակարգերի համադրելիությանը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Ազգային որակավորումների շրջանակին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-