Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանում ապրիլին կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

25.02.2020, 10:58
Երևանում ապրիլին կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
Երևանում ապրիլին կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այս մասին հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

FINTECH360 միջազգային համաժողովը կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

«Fintech360–ում բանկերի, դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը».- նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Օրակարգի կարևոր թեմաներն են՝ 

  • Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները

  • Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում, Big Data-ն ֆինանսական մարքեթինգում

  • Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,

  • Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,

  • RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,

  • Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք www.fintech360.io:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–