Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ․ այն կարժենան մոտ 800մլն դրամ
08.07.2024,
12:36
Նպատակահարմար է կառուցել «սենդվիչ» պանելներով արագ կառուցվող մարզադաշտ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ:
Այս մասին նշվել է այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նշվել է, որ նպատակահարմար է կառուցել «սենդվիչ» պանելներով արագ կառուցվող մարզադաշտ։
Ծրագրով նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կարժենան մոտ 800մլն դրամ, չներառված նախագծային ծախսերը։ Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ:
Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կտեղավորի 1000-ից ավելի հանդիսատես և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: