Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը Մինսկում ավելի քան 200 մասնակից կհավաքի
29.11.2012,
17:50
«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգը, կանցկացվի Մինսկում դեկտեմբերի 9-12-ը:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգը, կանցկացվի Մինսկում դեկտեմբերի 9-12-ը:
Ֆորումին կմասնակցեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի՝ այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:
«ԶԼՄ-ների աշխարհը փոխվում է, և եվրասիական տարածքի երկրներում այդ փոփոխություններն ունեն իրենց առանձնահատկությունը: Եվրոպա-ասիական մեդիատարածքն օբյեկտիվորեն ավելի ինտեգրված է, քան ազգային ինստիտուտները, տնտեսական կամ սոցիալական նախաձեռնությունները: Ռուսաստանի, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի մեդիների ֆորումը մեդիաարդյունաբերության թեմաների իրավահավասար քննարկումների բացառիկ հարթակ է, ընդ որում՝ ինչպես քաղաքական գործիչների և փորձագետների, այնպես էլ պրոֆեսիոնալ հանրության՝ հրատարակիչների, խմբագիրների, լրագրողների ներգրավմամբ: Մենք հերթական անգամ հավաքվում ենք, որ քննարկենք ընդհանուր գործերը, խնդիրները և նախագծերը, ավելի հասկանալի դառնանք միմյանց համար»,- կարծում է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը:
ԵԱՄՖ 2012 թվականի հիմնական թեման կդառնա եվրասիական ինտեգրումը: Հանդիպման ընթացքում լրագրողները և պաշտոնյաները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև նոր մեդիաներյի կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները հետխորհրդային տարածքում:
Ավանդաբար ԵԱՄՖ աշխատանքին մասնակցում են լրագրողներին ընդունող երկրի առաջին դեմքերը: Ակնկալվում է, որ Մինսկի համագումարի ժամանակ Ֆորումի մասնակիցների հետ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ֆորումի ծրագիրն ընդգրկում է լիագումար նիստեր և բանավեճերի նստաշրջաններ: Մինսկում կկայանա նաև «ԵԱՄՖ 2012 լավագույն մեդիանախագիծ» մրցույթի հաղթողների պարգևատրումը: Այդ մրցույթի անցկացման որոշումը նախորդ մեդիաֆորումի ընթացքում կայացրել են «ՌԻԱ Նովոստին» և «Միռ» ՄՀՌԿ-ն: Մրցույթի նպատակն է՝ տեղեկատվական և վերլուծական նախագծերի ստեղծման խթանումը նոր և ավանդական մեդիատեխնոլոգիաների հիման վրա՝ նվիրված տնտեսական և քաղաքական ինտեգրմանը:
ԵԱՄՖ աշխատանքի արդյունքներից մեկը 2011 թվականին դարձավ ԱՊՀ, Բալթյան և Վրաստանի գլխավոր խմբագիրների ինտերնետ-ակումբի ձևավորումը: Այն ստեղծվեց հետխորհրդային տարածքի մեդիամենեջերների արդյունավետ համագործակցության համար:
ԵԱՄՖ 2012-ի ծրագրին և նյութերին կարելի է ծանոթանալ համացանցում http://ria.ru/feam_2012/ հասցեով: -0-