Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումն է բացվել Մինսկում
10.12.2012,
12:00
«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումն է երկուշաբթի բացվել Մինսկում։ Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի՝ այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումն է երկուշաբթի բացվել Մինսկում։ Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի՝ այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:
Ֆորումի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կքննարկեն եվրասիական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների աշխատանքի կառուցվածքն ու առանձնահատկությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆորումի աշխատանքի առաջին օրը ելույթ կունենան «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովը, Բելառուսի և Ռուսաստանի դաշնակից պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան, Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Ալեքսեյ Վոլինը: Ավանդաբար ԵԱՄՖ աշխատանքին մասնակցում են լրագրողներին ընդունող երկրի առաջին դեմքերը:
2012թ.-ին ֆորումի հարթակը կլինեն Crown Plaza Minsk հյուրանոցի կոնֆերենց սրահները։ Ֆորումի ծրագիրն ընդգրկում է լիագումար նիստեր և բանավեճերի նստաշրջաններ հետևյալ թեմաներով` «ԶԼՄ-ների դերն ինտեգրացիոն գործընթացներում», «Անկայուն աշխարհ. գլոբալիզացման գործընթացն ու մեդիական տարածքը», «Ավանդական մեդիաների նոր կյանքը», «Պատմամշակութային ծածկագրերն ու ժամանակակից մեդիաձևաչափերը», «Սոցիալական ցանցերի օգտատերերի սոցիալիզացման խնդիրները»:
Ֆորումի մասնակիցներին նաև սպասվում է «Պատը պատին» սուր բանավեճը՝ «Ինտերնետ. տեղեկատվության անվերջությունը և ազատության սահմանները» թեմայով: Բանավեճի մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ ինտերնետի ներխուժման կողմնակիցներն ու հակառակորդները, և կպնդեն իրենց տեսակետները։ Որպես բանավեճի դատավոր հանդես կգա մեդիափորձագետ Անտոն Խրեկովը: -0-