Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Զբաղվածության մասին» նոր օրինագիծը քննարկվել է ՀՀ կառավարությունում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

01.06.2013, 14:22
ՀՀ կառավարությունը քննարկում է «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, շաբաթ օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։
«Զբաղվածության մասին» նոր օրինագիծը քննարկվել է ՀՀ կառավարությունում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը քննարկում է «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, շաբաթ օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։ 

«Օրինագիծը բխում է 2013–2018թթ.–ի զբաղվածության ռազմավարությունից և կոչված է փոխարինելու «Բնակչության զբաղվածության մասին» գործող օրենքը։ Այն հիմնված է 2012թ.–ին հանրապետության կառավարության կողմից ընդունված հայեցակարգի վրա»,– նշեց Ավետիսյանը։ 

Ըստ նրա, նախկին և նոր օրինագծերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ պատրաստի փաստաթուղը զբաղվածության հարցերի կարգավորման ակտիվ մոդել է և ուղղված է պետական ծրագրերում գործազուրկների ակտիվ ինտեգրմանը։

«Մարդիկ պետք է նախապատրաստում անցնեն, բարձրացնեն որակավորումը և արժանի կերպով զբաղեցնեն իրենց աշխատատեղը։ Նոր հայեցակարգը նախատեսում է ակտիվ ծրագրերին ուղղված պետական ֆինանսավորում, ընդ որում պետբյուջեից ստացված զբաղվածության ոլորտի ծախսերը ոչ միայն չեն կրճատվի, այլ նաև տարեկան կաճեն նվազագույնը 5 տոկոսով»,– ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այսօր գործող օրենքը բնակչության զբաղվածության հարցերի կարգավորման պասիվ մոդել է, քանի որ վերջին տարիներին պետբյուջեից զբաղվածության ոլորտին տարեկան հատկացվող 4 մլրդ 40 մլն դրամից մոտ 3,5 մլրդ դրամն ուղղվում են գործազրկության նպաստների վճարմանը, իսկ միայն 450 մլն դրամը` աշխատանքի տեղավորման ակտիվ ծրագրերին։ 

Ըստ Ավետիսյանի, նոր օրինագծի շրջանակներում զվաղվածության պետական ծրագրերում ներառված տարեկան աշխատունակ հաշմանդամների քանակը կաճի 50 տոկոսով։

«Այս օրինագիծն արդեն քննարկվում է կառավարության կողմից և հաստատման դեպքում կներկայացվի խորհրդարանին»,– ասաց նա։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, 2013թ.–ի մայիսի 1–ին 70 հազար 700 աշխատանք փնտրողներից գործազուրկ է համարվում 60 հազար 200–ը։ Միաժամանակ գործազրկության նպաստի իրավունք ունի 10 հազար 683 մարդ ($1-417. 22 դրամ է)։-0-