Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում գերմանալեզու երկրներից. տուրօպերատորներ
08.08.2012,
16:45
Ամենից շատ Հայաստան են այցելում գերմանալեզու երկրների (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) զբոսաշրջիկներ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամենից շատ Հայաստան են այցելում գերմանալեզու երկրների (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) զբոսաշրջիկներ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը։
Ըստ նրա, այդ երկրներին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Լատինական Ամերիկայի և Ռուսաստանի երկրները։
«Տեղական տուրօպերատորների ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ, այս տարի ներգնա զբոսաշրջության ոլորտում էական աճ է գրանցվել»,– ասաց Ադամյանը։
Հայաստանի Ազգային վիճակագրական տվյալներով, 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 281034 զբոսաշրջիկ։ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.1 տոկոս։
«Հայաստանը, բնականաբար, Բրազիլիա չէ, ուր մարդիկ կարող են գալ և տեսնել կառնավալներ, այստեղ ծով չկա, սակայն Հայաստանն ունի հարուստ պատմություն և մշակույթ, ինչը գրավում է զբոսաշրջիկներին։ Բացի այդ, տեղի տուրօպերատորները տարբեր զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում, որոնց թվում են` գինու զբոսաշրջությունը, գյուղական զբոսաշրջությունը, արկածային զբոսաշրջությունը և այլն»,– ավելացրեց նա։
Նշելով, որ Հայաստանում կա ներգնա զբոսաշրջության չօգտագործված ներուժ` Ադամյանն ընդգծեց, որ հանրապետության կառավարությունը պետք է մի շարք քայլեր ձեռնարկի զբոսաշրջության խթանման համար։
Անհրաժեշտ քայլերի թվում Ադամյանը նշեց Հայաստանի ավելի ինտենսիվ գովազդումն արտերկրում, մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգերի դյուրացում, նոր ուղղություններով ավիաչվերթերի բացում, ծառայությունների սակագների կրճատում։
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն ընդգրկում է շուրջ 20 ընկերություն։ -0-