Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ԶԼՄ–ների ապագան ավանդական և նոր լրատվամիջոցների համախմբման մեջ է. ԵՄԱ նախագահ

03.05.2013, 16:19
ԶԼՄ–ների ապագան ավանդական և նոր լրատվամիջոցների համախմբման մեջ է, ուրբաթ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
ԶԼՄ–ների ապագան ավանդական և նոր լրատվամիջոցների համախմբման մեջ է. ԵՄԱ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. ԶԼՄ–ների ապագան ավանդական և նոր լրատվամիջոցների համախմբման մեջ է, ուրբաթ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ապագան այն ԶԼՄ–ներինն է, որոնք իրենց մեջ ներառում են ավանդական և նոր լրատվության բոլոր տարբերակները։ Այսինքն` Ինտերնետ ռեսուրսը պետք է ունենա ինչպես տեքստային, այնպես էլ վիդեո և աուդիո կոնտենտ»,– ասաց Նավասարդյանը։

Միաժամանակ, ըստ նրա, այն ԶԼՄ–ները, որոնք ցանկանում են պահպանել իրենց իմիջը, պետք է նաև տպագիր տարբերակ ունենան։

«Ժամանակի ընթացքում տպագիր հրատարակությունը յուրօրինակ այցեքարտի կամ բուկլետի կվերածվի, որը կսատարի այս կամ այն լրատվամիջոցի իմիջը»,– ավելացրեց նա։  –0–