Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)

23.12.2022, 14:57
Հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավորը դարձավ «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերությունը
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

Գենադի Իվանովիչ Շատկովը խորհրդային սիրողական բռնցքամարտիկ է, ով հանդես է եկել միջին և թեթև քաշային կարգերում։ XVI օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 75 կգ քաշային կարգում, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի և ականավոր բռնցքամարտիկի կոչում, հաղորդում է «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերության մամուլի ծառայությունը։

Геопромайнинг3.jpeg

Հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավորը դարձավ «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերությունը։

Արարատ քաղաքի մարզադպրոցի չորս սաներ գրավեցին պատվավոր մրցանակային տեղեր՝ Արմեն Պողոսյան, Արման Մուսախանյան, Նորայր Հակոբյան՝ 1-ին տեղ, Արթուր Խլխաթյան՝ 3-րդ տեղ, հաղթանակները նվիրելով վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակին։

Геопромайнинг2.jpeg

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Շնորհավորում եմ մեր մարզիկներին մրցաշարում ցուցաբերած գերազանց արդյունքների կապակցությամբ։ «ԳՊՄ գոլդ» ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և առողջ ապրելակերպին։

Геопромайнинг1.jpeg

Հատկանշական է մեր մասնակցությունը մեր ներկայության համայնքներում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, որն առաջին հերթին ուղղված է սպորտին աջակցելուն և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը»։ -0-