ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև հուլիսի 1–ը հետաձգել է Երևանում վճարովի բուժծառայությունների ներդրումը
03.03.2014,
14:06
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է ընդունել մինչև հուլիսի 1–ը հետաձգել Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրումը, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է ընդունել մինչև հուլիսի 1–ը հետաձգել Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրումը, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նման որոշում է ընդունվել փետրվարի 28–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ խորհրդակցության արդյունքում։
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Երևանի պոլիկլինիկաներում որոշ բուժծառայությունների դիմաց (որոնք այս պահին տրամադրվում են անվճար) համավճարի համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը կգործարկվի մարտի 1–ից։
Ծրագիրը նախատեսված է համավճարի սկզբունքով, երբ բուժծառայությունների ծախսերի մի մասը վճարում է պետությունը, մյուս մասը` քաղաքացին։ Ծրագրի ներդրումը քաղաքացիների շրջանում դժգոհության պատճառ դարձավ։ Նախորդ ուրբաթ բարեփոխման դեմ բողոքի ակցիա անցկացրեցին հղի կանայք, որոնց վրա ևս տարածվում էր բարեփոխումը, ինչի արդյունքում որոշում ընդունվեց ժամանակավորապես ազատել հղիներին համավճարից։
«Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին», – հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱՆ–ն հաղորդում է նաև, որ նախարարությունը ևս մեկ անգամ հանգամանալից կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա ոչ միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներն, այլև բոլոր ոչ վճարունակ շահառուներին։
«Համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–