Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Առաջին ձմեռային համահայկական խաղերը կանցկացվեն Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 2–ը

20.02.2014, 15:54
Առաջին համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Հայաստանում փետրվարի 24–ից մարտի 2–ը, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Առաջին ձմեռային համահայկական խաղերը կանցկացվեն Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 2–ը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Առաջին համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Հայաստանում փետրվարի 24–ից մարտի 2–ը, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ազատել Հայաստան ժամանող մարզական պատվիրակությունների անդամներին մուտքի վիզայի տուրքի վճարումից։

«Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 60 արտասահմանցի հյուրեր, որոնց համար մուտքի վիզայի տուրքերի ընդհանուր գումարը կազմում է 420 հազար դրամ»,– ասաց Քոչարյանը։ (1 դոլարը`412,09 դրամ) -0-