Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հրազդան» մարզադաշտի լուսավորության աշխատանքները մոտ 900 հազ. դոլար կարժենան

03.05.2012, 16:57
«Հրազդան» մարզադաշտի լուսավորության բարելավման և լուսատախտակների փոփոխման աշխատանքները մոտ 880 հազ. դոլար կարժենան, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին  Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հրազդան» մարզադաշտի լուսավորության բարելավման և լուսատախտակների փոփոխման աշխատանքները մոտ 880 հազ. դոլար կարժենան, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին  Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: 

Լուսավորության բարելավման աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 հազար ԱՄՆ դոլար: Լուսատախտակի փոխարինման աշխատանքների գումարը կկազմի 330 հազար ԱՄՆ դոլար:

Լուսավորության և լուսատախտակների աշխատանքներն իրականացնելու համար  ապրիլի 10-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարել էր տենդեր-մրցույթ, որի արդյունքում լուսավորության բարելավման աշխատանքների նպատակով մրցույթին մասնակցություն ցուցաբերած ընկերություններից հաղթող է ճանաչվել Ջեներալ Էլեկտրիկ ընկերությունը, իսկ լուսատախտակների փոփոխման աշխատանքների նպատակով անցկացված տենդեր-մրցույթին՝  Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ (Shenzen Topled Optotech Co. Ltd) ընկերությունը: 

««Հրազդան» մարզադաշտում  իրականացվում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ «Հրազդանը» նախապատրաստվելու է 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա                   հանդիպմանը: Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների  նորոգման ու ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաև մարզադաշտի լուսավորության և լուսատախտակների հետ կապված աշխատանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ «Հրազդան» մարզադաշտի ամբողջական վերանորոգումը կարժենա 10-15 մլն. դոլար:

Երևանի «Հրազդան» մարզադաշտը Հայաստանի ամենամեծ մարզադաշտն է և կարող է տեղավորել ավելի քան 55 հազ. մարդու: Վերջին տարիներին մարզադաշտում պաշտոնական միջազգային հանդիպումներ չեն անցկացվում, քանի որ այդ բացառիկ շինության որոշ կարևոր կոնստրուկցիաներ թուլացել են: Մարզադաշտին հարող տարածքը վերածվել է տոնավաճառի:

Հայաստանն ընդգրկվել է ընտրական շարքի B խմբում, որտեղ կխաղա Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ: Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը կկայանա 2012 թվականի հոկտեմբերի 12-ին: -0-