Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

08.10.2018, 11:17
Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ)»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը:-0-