Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Արսենալը» համաձայնեցրել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը

09.06.2016, 14:12
Անգլիական «Արսենալը» առաջիկայում կարող է հայտարարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրման մասին:
«Արսենալը» համաձայնեցրել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Անգլիական «Արսենալը» առաջիկայում կարող է հայտարարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրման մասին:

The Sun պարբերականը նշում է, որ «Արսենալն» արդեն համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ 27-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխման հարցը և դրա համար վճարելու է 25 մլն ֆունտ ստեռլինգ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը:

Մխիթարյանի խառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: -0-