Բուքմեյքերները ոչ մեծ նախապատվություն են տալիս բուլղարացիներին Հայաստանի հետ խաղում
11.10.2013,
12:49
Աշխարհի բուքմեյքերական գրասենյակները ոչ մեծ նախապատվություն են տալիս բուլղարացիներին 2014թ. ընտրական փուլի այսօր կայանալիք Հայաստան-Բուլղարիա խաղում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի բուքմեյքերական գրասենյակները ոչ մեծ նախապատվություն են տալիս բուլղարացիներին 2014թ. ընտրական փուլի այսօր կայանալիք Հայաստան-Բուլղարիա խաղում։
Այսպես, Williamhill գրասենյակը խաղադրույքներ է ընդունում Բուլղարիայի հավաքականի հաղթանակի համար` 2,37 գործակցով, ոչ-ոքի` 3,00, իսկ հայկական թիմի հավաքականի համար`3,20։
"bwin" գրասենյակում հայկական հավաքականի հաղթանակը գնահատել են 3,10, ոչ-ոքին` 3,40, իսկ բուլղարացիների հաղթանակը` 2,20։
Հայ բուքմեյքերները ևս ավելի շատ հավատում են հյուրերի հաջողությանը։ Այսպես` հայերի հաղթանակը գնահատվել է 3,20, ոչ-ոքին` 3,30, իսկ բուլղարացիների հաղթանակը` 2,35։
Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Ընտրական փուլի վերջին խաղն իտալացիների հետ թիմը կանցկացնի «Սան–Պաոլո» նեապոլյան մարզադաշտում հոկտեմբերի 15–ին։
Ութ խաղից հետո ընտրական В խմբի առաջատարներն իտալացիներն են` 20 միավորով։ Երկրորդ տեղում են բուլղարացիները 13 միավորով, երրորդում` դանիացիները` 12 միավորով։
Չեխիայի և Հայաստանի հավաքականներն ունեն իննական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։ -0- -