Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետը շնորհավորեց հայ մարզիկներին Ռիոյի Օլիմպիադայում հաջող ելույթ ունենալու կապակցությամբ

18.08.2016, 13:45
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:
ՀՀ վարչապետը շնորհավորեց հայ մարզիկներին Ռիոյի Օլիմպիադայում հաջող ելույթ ունենալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

 «Շնորհավորում եմ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և մեր մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին մեր ժողովրդի պատիվը: Մենք դեռևս ակնկալիքներ ունենք ազատ ոճի ըմբիշներից: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,- ավելացրեց վարչապետը:

Հայ մարզիկները առայժմ նվաճել են չորս մեդալ` մեկ ոսկի և երեք արծաթ: «Ոսկին» նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), «արծաթ»` հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ-ից ավել): -0-