Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներ

26.05.2017, 20:36
Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները։
Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այսօր՝ մայիսի 26-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները.

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հայստանը հինգ տուրերից հետո 6 միավորով ընտրական խմբում կիսում է չորրորդ–հինգերորդ տեղերը Ռումինիայի հավաքականի հետ։ Անվերապահ առաջատարը Լեհաստանի թիմն է` 13 միավորով։ Չեռնոգորիայի և Դանիայի հավաքականները հավաքել են յոթական միավոր։ Խմբի աութսահդերը Ղազախստանի թիմն է, որը հավաքել է ընդամենը երկու միավոր։–0–