Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110–րդ հորիզոնականը` պահպանելով դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
05.05.2016,
13:21
Հայաստանը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Չիլին՝ երրորդը:
ՖԻՖԱ–ի` մայիսի 5–ին հրապարակված աղյուսակի առաջին տասը հորիզոնականները.
1. Արգենտինա - 1532 միավոր
2. Բելգիա - 1364
3. Չիլի– 1353
4. Կոլումբիա - 1337
5. Գերմանիա -1309
6. Իսպանիա - 1277
7. Բրազիլիա -1261
8. Պորտուգալիա - 1184
9. Ուրուգվայ – 1158
10. Անգլիա - 1069