Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը 42–րդն է Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում

22.08.2016, 10:41
Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ռիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։
Հայաստանը 42–րդն է Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցրել է 42–րդ տեղը Ռիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում։

Բրազիլիայում անցկացված Օլիմպիադային մասնակցեց ռեկորդային թվով երկիր` 206։

Հայաստանը, նվաճելով մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, հայտնվեց Թուրքիայի (մեկ «ոսկի», երեք «արծաթ» և չորս «բրոնզ») և Չեխիայի միջև (1-2-7)։

Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98կգ)։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105կգ) և Գոռ Մինասյանը (ավելի քան 105կգ), ինչպես նաև ըմբիշ Միհրան Հարությունյանը։ Ընդ որում, Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով։ 

Ընդհանուր մեդալային հաշվարկում երկրների առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը` ԱՄՆ (46-37-38), Մեծ Բրիտանիա (27-23-17), Չինաստան (26-18-26), Ռուսաստան (19- 18-19), Գերմանիա (17-10-15).-0-