Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Հայաստանի հավաքականի մարզումները. ՀՖՖ

05.03.2014, 13:25
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարող ավարտել Ռուսաստան–Հայաստան հանդիպումից առաջ կազմակերպված մարզումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Հայաստանի հավաքականի մարզումները. ՀՖՖ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարող ավարտել Ռուսաստան–Հայաստան հանդիպումից առաջ կազմակերպված մարզումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Երեքշաբթի երեկոյան Հայաստանի հավաքականը մոտ մեկ ժամ տևողությամբ մարզում է անցկացրել «Կրասնոդար» ակումբին պատկանող մարզադաշտում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Արաս Օզբիլիսի մասնակցությունը կախված կլինի մարզումից։

Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին ժամը 18։00–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։

Օրերս Հայաստանի հավաքականը գլխավորել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, սակայն ռուսների հետ ընկերական խաղում թիմը կղեկավարի Մինասյանը, ով ավելի վաղ արդեն գլխավորել է թիմը։–0–