Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Euro-2019 U19 վիճակահանությունը Երևանում. Հայաստանի հավաքականը հանդես կգա «մահվան խմբում» (ՖՈՏՈ)

31.05.2019, 15:24
Ուրբաթ` մայիսի 31-ին, Երևանում կայացել է Եվրոպայի 2019 թ.-ի` մինչև 19 տարեկանների առաջնության մրցաշարի վիճակահանությունը:
Euro-2019 U19 վիճակահանությունը Երևանում. Հայաստանի հավաքականը հանդես կգա «մահվան խմբում» (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` մայիսի 31-ին, Երևանում կայացել է Եվրոպայի 2019 թ.-ի` մինչև 19 տարեկանների առաջնության մրցաշարի վիճակահանությունը, ընդունող երկիր է ընտրվել Հայաստանը:

Վիճակահանությանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև ղազախական «Աքտոբե» ակումբի և ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Այսպես, եզրափակիչ փուլ որոկավորվող 8 թիմերը կիսվել են երկու խմբի: Հայկական թիմը հանդես կգա «Ա» խմբում` Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականների հետ:

«B» խմբում են` Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ֆրանսիան:

Euro-2019 U19 եզրափակիչ տուրերի հանդիպումներ կանցկացվեն Հանրապետական մարզադաշտում, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ինչպես նաև «Բանանց» մարզադաշտում:-0-