Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-10

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

17.12.2015, 13:32
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը, Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ:

«Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում», – նշվում է հաղորդագրության մեջ։  

Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը։–0–