Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Աշխարհի առաջնության նախավերջին տուրում հայ շախմատիստները պարտության են մատնել Նիդեռլանդների հավաքականին

05.12.2013, 10:35
Անթալիայում անցկացվող Աշխարհի առաջնության նախավերջին տուրում հայ շախմատիստները զգալի հաշվով պարտության են մատնել Նիդեռլանդների հավաքականին։
Աշխարհի առաջնության նախավերջին տուրում հայ շախմատիստները պարտության են մատնել Նիդեռլանդների հավաքականին
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անթալիայում անցկացվող Աշխարհի առաջնության նախավերջին տուրում հայ շախմատիստները զգալի հաշվով պարտության են մատնել Նիդեռլանդների հավաքականին։

Հանդիպումն ավարտվել է 3,5:1,5 հաշվով։ Լևոն Արոնյանը հաղթել է Անիշա Գիրիին, Վլադիմիր Հակոբյանը` Լյուկ Վան Վելիին, Տիգրան Պետրոսյանը` Էրվին Լ' Ամիին։ Սերգեյ Տվիակով–Գաբրիել Սարգսյանը հանդիպումն էլ ավարտվել է ոչ–ոքի։

Հայաստանն 8 միավորով 4-6-րդ տեղերն է կիսում ամերիկացիների ու հոլանդացիների հետ։

Աշխարհի թիմային առաջնություններն անցկացվում են 1985 թ.–ից։ Առաջնություններին մասնակցում են շախմատի օլիմպիադաների և մայրցամաքային առաջնությունների արդյունքներում ընտրված տասը ուժեղագույն հավաքականները։ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Նիդեռլանդների, Գերմանիայի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Եգիպտոսի և Թուրքիայի հավաքականները կխաղան շրջանակային համակարգով, առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 6–ին։–0–